
Հրահանգի դեպքում բրիտանական բանակը պատրաստ է տեղակայվել Ուկրաինայում
Բրիտանական բանակը հայտարարել է, որ պատրաստ է տեղակայվել Ուկրաինայում՝ կառավարությունից նման հրահանգ ստանալու դեպքում․ հայտնում է BBC–ն։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա՝ օգնելու երաշխավորել նրա անվտանգությունը հրադադարի հաստատման դեպքում: Հիշեցնենք, որ այս շաբաթ բրիտանական բանակի բարձր պատրաստականության ուժերի 2500 հոգուց բաղկացած խումբը մասնակցում էր Ռումինիայում ՆԱՏՕ–ի խոշոր զորավարժություններին Ուկրաինայի հետ սահմանից ընդամենը 25 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական տարածքում: