
Բրազիլիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել պետական հեղաշրջման փորձի համար
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին երկրի գլխավոր դատախազը մեղադրել է 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո հեղաշրջման փորձի ձեռնարկելու համար հայտնում է BBC-ն։
69-ամյա Բոլսոնարոյին հինգ մեղադրանք է առաջադրվել՝ ընտրական դաժան մրցավազքից հետո իր իրավահաջորդ՝ նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի պաշտոնավարումը կանխելու փորձի համար։ Նշվում է, որ երկրի նախկին նախագահը ծրագրել է թունավորել Լուլա դա Սիլվային և գնդակահարել Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դը Մորաեին: Բոլսոնարոն չի ընդունում իր մեղադրանքը՝ պնդելով, որ ինքը քաղաքական հետապնդումների զոհ է: