ABCMEDIA
Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունը 528 միլիոն դոլարի վնաս է կրել

Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունը 528 միլիոն դոլարի վնաս է կրել

Արցախում 9 ամսից ավելի
շարունակվող շրջափակման պայմաններում  
1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) աշխատելու անհնարինության պատճառով
կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը կամ փաստացի են կասեցրել, կամ գործում
են խիստ սահմանափակ ծավալով։

Արցախի տեղեկտվական շտաբից հայտնում են, որ շրջափակման և կենսական ենթակառուցվածքների
խափանման պատճառով փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով
շուրջ 17,000  մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների
90%-ից ավելին է:

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների
ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների
շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ
528    մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ
58 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: