22 Փտր
2025
-6.9° c ԵՐԵՎԱՆ
-11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր դարաշրջան․ Թուրքիան և ԵՄ-ն լուսանցքում են մնացել

Ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր դարաշրջան․ Թուրքիան և ԵՄ-ն լուսանցքում են մնացել

21-րդ դարի երկրորդ տասնամյակը խոստանում է հիշարժան դառնալ: Պատմությունը նախորդ դարում երկու դեպք է հիշում, երբ ռուս ամերիկյան հարաբերությունները փորձել են այլ, ավելի կայուն հարթակ տեղափոխվել: Վերջին դեպքը խորհրդային միության փլուզումից հետո էր: երկու գերտերության հարաբերությունները սկզբնական շրջանում լավ էին՝ նորաստեղծ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտավորապես նույն տեսանկյունով էին նայում գլոբալ հարցերին։ Այդ ժամանակահատվածում էր, որ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը մոտեցավ ամերիկյան քաղաքականությանը։ Երկուստեք գործակցության ծրագրեր ու համաձայնագրեր կազմվեցին՝ ներառյալ ռազմավարական զենքերի վերահսկողության համաձայնագիրը։

Թրամփը ինչպես և խոստացել էր եկել է լռեցնելու բոլոր պատերազմները։ Այդ նպատակով էր փետրվարի 18-ի հանդիպումը: ԱՄՆ առաջնորդը Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպումը շատ լավն է որակել, այս կարծիքը կիսում է նաև ռուսական կողմը, բայց մամուլը շտապում է գրել, որ Եվրոպան խուճապի մեջ է ռուս ամերիկյան հնարավոր բարեկամությունից: Սա առաջին հերթին երկու գերտերության հարաբերություններին է ուղղված, քան Ուկրաինային, նկատում է միջազգայնագետը:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե Կիեւը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Վլադիմիր Զելենսկին ժողովրդականություն չի վայելում։

Ոչ միայն եվրոպան է տարակուսած երկու երկրի հարաբերության ներդաշնակեցումից, այլև մեր հարևանը՝Թուրքիան, որը կարծես հավակնություն ուներ ստանձնելու ռուս-ուկրաինական պատերազմը հաշտեցնողի դերը: Կարճ ասած, Անկարան, փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։