ABCMEDIA
Շահրամանյանն անդրադարձել է Արցախից Հայաստան քաղաքացիների տեղափոխմանն առնչվող խնդիրներին

Շահրամանյանն անդրադարձել է Արցախից Հայաստան քաղաքացիների տեղափոխմանն առնչվող խնդիրներին

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը
հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն․ հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության
գլխավոր վարչությունը։

Խորհրդակցության  ընթացքում
քննարկվել են օրակարգային հարցեր՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով
հանրապետությունում ստեղծված իրավիճակի  և դրա
հաղթահարման մեխանիզմների մասին։

«Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում առկա դժգոհություններին,
օգտագործեք բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղատնտեսական ապրանքների գնաճը կանխելու,
գները կարգավորելու և առկա սուղ միջոցներն արդար բաշխելու համար», – ընդգծել է ղեկավարը:

Անդրադառնալով՝ ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդրներին, Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում,
թափանցիկ ու գործող կարգերին համաձայն և ընդգծել ՝ տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու
անհրաժեշտությունը: