22 Փտր
2025
-6.9° c ԵՐԵՎԱՆ
-11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց ինչո՞ւ  ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիմա հիշեց նրա մեղքերը. Ռուբեն Մխիթարյան

Չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց ինչո՞ւ ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիմա հիշեց նրա մեղքերը. Ռուբեն Մխիթարյան

Ես շատ լավ հիշում եմ, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր կառավարման տարիներին ինչքան բան է սարքել, բայց նաև ինչքան բան չսարքվելու կամ քանդվելու պատճառ է եղել․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը:

«Ես ընդհանրապես չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց մոտս հարց է առաջանում՝ եթե Վարդան Ղուկասյանը կամ իր մերձավոր շրջապատն ինչ-որ մի բանում մեղավոր էին, ինչո՞ւ այդ ամեն ինչն այս ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիշում  է հենց ընտրարշավի մեկնարկից առաջ։ Վերջին 7 տարիների ընթացքում ընդհանրապես ժամանակ չունե՞իք դրա մասին հիշելու», – ասել է Մխիթարյանը։