22 Փտր
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է ինտենսիվ գործողություններ իրականացնել ահաբեկչական կենտրոնների դեմ

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է ինտենսիվ գործողություններ իրականացնել ահաբեկչական կենտրոնների դեմ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին «ինտենսիվ գործողություններ» իրականացնել Հորդանան գետի Արևմտյան ափում՝ Թել Ավիվի մոտ ավտոբուսներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ Պայթյունների պահին ավտոբուսները դատարկ են եղել, տուժածներ չկան, սակայն Նեթանյահուի գրասենյակը միջադեպն անվանել է «զանգվածային ավտոբուսների ռմբակոծությունների շղթա» իրականացնելու փորձ և նշել, որ Իսրայելի պաշտպանության ուժերին հրամայվել է քայլեր ձեռնարկել:

«Վարչապետը հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին ինտենսիվ գործողություններ իրականացնել Հրեաստանում և Սամարիայում ահաբեկչական կենտրոնների դեմ», – գրել է նրա գրասենյակը X-ում՝ հավելելով, որ ոստիկանությունը և հետախուզական գործակալությունը մեծացնում են իրենց գործունեությունն Իսրայելի քաղաքներում լրացուցիչ միջադեպերի դեմ։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍի և Իսրայելի միջև փխրուն հրադադարի ֆոնին երեք ավտոբուս է պայթել անմիջապես այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍը հանձնել է չորս զոհված պատանդների դիերի մնացորդները, ովքեր գերեվարվել էին պաղեստինյան զինյալների խմբի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին նրանց հարձակումից հետո: Տեղական ԶԼՄների հաղորդմամբ՝ ոստիկանությունը վնասազերծել է մոտակայքում գտնվող ավտոբուսներում երկու այլ չպայթած սարքեր, որոնցից յուրաքանչյուրը 5 կիլոգրամ պայթուցիկ է տեղափոխել։