Արևմուտքի՝ ՀՀ և ՌԴ հարաբերությունները փլուզելու ջանքերը իզուր են․ Ալեքսանդր Բաշկին
Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը հայ ժողովրդի
և ռուս ժողովրդի հարաբերությունների էության արտահայտումը չեն. այս մասին ՌԻԱ Նովոստիին
ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը։
«Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը հայ ժողովրդի
և ռուս ժողովրդի հարաբերությունների էության արտահայտումը չեն։ Դա չի արտացոլում Հայաստանի
և Ռուսաստանի միջև հարաբերությունների իրական և ավանդաբար ձևավորված մակարդակը, ուստի
պետք է տարանջատել այն, ինչ հայտարարում են առանձին քաղաքական գործիչներ, թեկուզև շատ
բարձր մակարդակի, և այն, ինչ մտածում են հասարակ քաղաքացիները», – ասել է Բաշկինը։
Բաշկինի գնահատմամբ և՛ ռուս, և՛ հայ ժողովուրդը գնահատում և փայփայում
է երկու պետությունների միջև հարաբերությունները և թույլ չի տա, որ դրանք
փլուզվեն, որքան էլ դա ցանկանում են Արևմուտքում։
«Այդ հայտարարություններից մի քանիսը երկու պետությունների միջև
հարաբերությունները բարդացնելու փորձ են: Սակայն, դրանից ոչինչ չի ստացվի»,-
ասել է նա։