
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ երկրիէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
«Եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է, ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ: Ես կարող եմ այն փոխանակել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,- ասել է Զելենսկին: