
Alibaba-ն 53 միլիարդ դոլար կներդնի Չինաստանում արհեստական ինտելեկտի ենթակառուցվածքի կառուցման համար
Չինական Alibaba Group ինտերնետային ընկերությունն ավելի քան 380 մլրդ յուան (մոտ 53 մլրդ դոլար) կներդնի արհեստական ինտելեկտի համար ամպային և ապարատային ենթակառուցվածքների կառուցման համար. հայտնել է Սինհաու գործակալությունը։
Չինական Պենպայ հրատարակությունը նշել է, որ այդ ներդրումները ռեկորդային են չինական մասնավոր ձեռնարկությունների ներդրումների ծավալի առումով՝ արհեստական ինտելեկտի համար ամպային և ապարատային ենթակառուցվածքի ստեղծման գործում։
Ինչպես գրում է գործակալությունը, Alibaba-ի ներդրումային հայտարարությունը տեղի է ունեցել երկու կարևոր իադարձության ֆոնին։ Առաջինը Չինաստանի արհեստական ինտելեկտի արդյունաբերության պայթյունավտանգ աճն է, իսկ մյուսը` փետրվարի սկզբին մասնավոր ձեռնարկությունների զարգացման վերաբերյալ սիմպոզիումը, որը համախմբել է պետական պաշտոնյաներին, և որին ներկա է եղել նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպին։
ՉԺՀ-ի ղեկավարը, ելույթ ունենալով փետրվարի 17-ին կայացած սիմպոզիումում, նշել է, որ այսօր Չինաստանում մասնավոր տնտեսությունն ունի զարգացման լայն հեռանկարներ և մեծ ներուժ, և եկել է ժամանակը, որ մասնավոր ընկերությունները ցուցադրեն իրենց կարողությունները։ Սի Ցզինպինը նաև կոչ է արել նպաստել երկրում մասնավոր տնտեսության բարձրորակ զարգացմանը։ Հունվարի վերջին Alibaba Cloud-ը ներկայացրեց AI լեզվի նոր մոդել՝ Qwen 2.5-Max, որը մշակողի պնդմամբ՝ գերազանցում է ընկերության DeepSeek մոդելին: Alibaba Group-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետային ընկերությունն է, որը գործում է էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Այն հիմնադրել է Ջեք Ման 1999 թվականին։ Խմբին են պատկանում նաև մի քանի դուստր ձեռնարկություններ և առցանց հարթակներ՝ Alibaba Pictures-ը, Alibaba.com-ը, AliExpress.com-ը, Taobao.com-ը, Tmall.com-ը: