
Ի՞նչ է սպասվում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին
Կեղծ դատավարություն, որտեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն անհատներն են, այլև Հայաստանի Հանրապետությունը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու ռազմական գերիների դեմքով Հայաստանն արդեն մեկ տարուց ավելի է թշնամու դատարանում է։ Բաքվի ախորժակն էլ ուտելուց է բացվում՝ պատրաստվում են Հայաստանի իշխանությունից պահանջել արտահանձնել ևս մի քանի հայի, որոնք մասնակցել են Արցախի ազատագրմանը։ Այս ֆոնին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երկրորդ անգամ հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։