
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Նովայա Կախովկային, բազմաբնակարան շենք է վնասվել
Ուկրաինական զորքը Խերսոնի մարզում հարվածել է Նովա Կախովկային, ինչի հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք։ Այս մասին հայտնել է Նովայա Կախովկա քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Գուրան։
«Գիշերային հրետակոծության հետևանքով վնասվել է 4 մարդատար ավտոմեքենա և 1 բազմաբնակարան շենք (մոտ 20 պատուհան է կոտրվել)», – գրել է Գուրան Telegram-ի իր ալիքում։
Նովայա Կախովկան գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ 15 կիլոմետրանոց ճակատամերձ գոտում։ Գուրայի փոխանցմամբ՝ զոհեր և տուժածներ չեն արձանագրվել։