28 Նոյ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին,
անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային
կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի
միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում
ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։