ABCMEDIA
Ադրբեջանական ապատեղեկատվությունն այնպիսի «բարձունքներ» է նվաճել, որ նույնիսկ նեղ մասնագետներն են մեծ դժվարությամբ իրենց ստիպում հերթով բոլորի վրայով անցնել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական ապատեղեկատվությունն այնպիսի «բարձունքներ» է նվաճել, որ նույնիսկ նեղ մասնագետներն են մեծ դժվարությամբ իրենց ստիպում հերթով բոլորի վրայով անցնել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական ապատեղեկատվությունն այնպիսի «բարձունքներ» է նվաճել, որ նույնիսկ դաշտի նեղ մասնագետներն են մեծ դժվարությամբ իրենց ստիպում հերթով բոլորի վրայով անցնել: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այսօրվա կեղծ տեղեկություններից մեկը վերաբերվում էր կեղծ դիվերսիայի բեմադրմանը:

Ըստ ադրբեջանցիների, Արցախի ՊԲ-ն իբր դիվերսիոն-ահաբեկչական գործողության փորձ է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, Ադրբեջանը նույն ապատեղեկատվությունից 1-2 ժամ առաջ հաղորդել էր «աշխարհագրական բարդ ռելիեֆի պայմաններում» իր ռազմատրանսպորտային միջոցի վթարի մասին, ինչի հետևանքով 3 զինծառայող մահացել է:

Չի բացառվում, որ Ադրբեջանն է փորձել վերոնշյալ ուղղությունից որևէ սադրանք իրականացնել, սակայն դա նախնական փուլում ձախողվել է, որովհետև օպերացիայի հիմնական գործողությունից առաջ, դեռևս անհայտ պայմաններում 3 կորուստ է տվել:

Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ ռազմատրանսպորտային միջոցի ոչնչացման մասին է խոսքը, ինչն այս դեպքում էական հանգամանք է:



Ինչևէ, ադրբեջանական գրոհները, այդ թվում` տեղեկատվական դաշտում, ակտիվորեն շարունակվում են», – գրել է Աբրահամյանը: