28 Փտր
2025
1.1° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ամերիկյան բանակցությունների և եվրոպական էլիտաների պառակտման փաստը չի ազդել Երևանի դիրքորոշման վրա․ Известия

Ռուս-ամերիկյան բանակցությունների և եվրոպական էլիտաների պառակտման փաստը չի ազդել Երևանի դիրքորոշման վրա․ Известия

Հայաստանի խորհրդարանը կարող է մարտի 3-4-ին կարող է երկրորդ ընթերցմամբ քննարկել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը․ հայտնել են Известия-ի աղբյուրները։ Սակայն մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ կոնկրետ ժամկետ դեռ համաձայնեցված չէ, իսկ օրերս կայանալիք հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Փետրվարի 12-ին օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ ընդունել է փաստաթուղթը, սակայն ԵՄ-ին երկրի անդամակցության որոշումը կընդունվի համապետական հանրաքվեի միջոցով, իսկ փաստաթուղթն ինքնին ցուցադրական բնույթ է կրում։ Ավելին, Երևանը դեռևս մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, թեև Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ անհնար կլինի նստել երկու աթոռի վրա։ Այնուամենայնիվ, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության ֆոնին՝ Բրյուսելի դիրքերը զգալիորեն թուլանում են, ինչը Հայաստանի իշխանությունները կարող են առայժմ չցանկանան նկատել, կարծում են փորձագետները։

Ըստ Известия -ի՝ Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կարող է բավականին փշոտ լինել։ Իսկ որոշ փորձագետներ նույնիսկ կարծում են, որ Երևանի ինտեգրումն անիրատեսական նախաձեռնություն է։ Օրինակ՝ Թուրքիան սպասում է ԵՄ-ին անդամակցելուն 1999 թվականից։ Պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի գործոնը, որը համագործակցում է ԵՄ երկրների հետ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Այս ֆոնին՝ Բրյուսելը կարող է վախենալ Բաքվի հետ հարաբերությունների սրումից՝ հայ-ադրբեջանական բարդ շփումների պատճառով։ Ի վերջո, Հայաստանի ընդգրկումը ԵՄ-ում դժվար թե թույլ տա միությանը չեզոք մնալ։ Հայաստանի և ԵՄ-ի ներկայիս մերձեցումը տեղի է ունենում Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին այն բանից հետո, երբ Ադրբեջանը լիովին վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սակայն վերջերս Եվրոպան զբաղված է մի փոքր այլ հարցերով։ Բրյուսելի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ լարված են, քանի որ ԵՄ-ը չի ողջունում Վաշինգտոնի քայլերը՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Բազմիցս հնչել են մտահոգություններ, որ երկխոսությունը կարող է կայանալ առանց Եմ-ի։ Եվրոպան մտահոգված է իր ապագայով։

Մինչդեռ Երևանը նախկինում որդեգրել էր Վաշինգտոնի հետ մերձեցման կուրսը։ Հունվարի 14-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա, որից հետո հանրապետությունը դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի միակ երկիրը, որի հետ ԱՄՆ-ն նման պայմանագիր ունի։ Նոյեմբերին ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական երկխոսությունը, սակայն Վաշինգտոնը չի պատրաստվում որևէ լուրջ պարտավորություն ստանձնել Երևանի նկատմամբ։ Համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանին տրամադրել նույն անվտանգության երաշխիքները, որոնք, օրինակ, կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը ԱՄՆ-ից օգնություն կստանա տնտեսական և ռազմական բարեփոխումների համար, սակայն դա չի նշանակում ամերիկյան բանակի անմիջական միջամտություն հնարավոր հակամարտությանը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության ֆոնին՝ Բրյուսելի դիրքերն աստիճանաբար թուլանում են, սակայն այս պայմաններում Երևանի համար արտաքին քաղաքական կուրսը փոխելու նախադրյալներ չկան, Известия-ի հետ զրույցում նշել է Կովկասի հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը։ «Այս պահին մենք տեսնում ենք հակառակ միտումը։ Ռուս-ամերիկյան պատվիրակության բանակցությունների և եվրոպական էլիտաների պառակտման փաստը դեռևս չի ազդել Երևանի դիրքորոշման վրա», – նշել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն այժմ մտադիր է շարունակել իր բոլոր ջանքերը կենտրոնացնել եվրոպական ինտեգրման վրա։