ABCMEDIA
Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 7000-ի

Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 7000-ի

Լիբիայի արևելյան Դերնա
քաղաքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 7
000-ի , Al-Qahera News հեռուստաալիքին հայտնել է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի
(երկրի արևելքում գտնվող խորհրդարանը) պաշտոնական ներկայացուցիչ Աբդալլահ Բլեյհակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 5,3 հազարը։

«Դերնա քաղաքում «Դանիել» փոթորկի զոհերի թիվը հասել է 7000-ի»,- Բելհակի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը։

Կիրակի օրը «Դանիել» ցիկլոնի պատճառով տեղացած հորդառատ անձրևները հեղեղումներ և հեղեղներ
են առաջացրել արևելյան Լիբիայի մի շարք քաղաքներում և բնակավայրերում, այդ թվում՝ Ալ-Բայդա
և Դերնա: Հորդառատ անձրևների պատճառով տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու
ծովային նավահանգիստները։ Երկրի արևելքում գտնվող Սուս և Դերնա քաղաքները հայտարարվել
են բնական աղետի գոտիներ։ Ջրհեղեղից տուժած քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։