ABCMEDIA
Պատգամավորին ՔԿՀ-ում  թույլ չեն տվել այցելել Գարիկ Գալեյանին

Պատգամավորին ՔԿՀ-ում թույլ չեն տվել այցելել Գարիկ Գալեյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանին ՔԿՀ-ում թույլ չեն տվել այցելել զոհվա զինառայող Մխիթար
Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Շուրջ 6 ամիս է գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է: Այս ընթացքում իրավապահներն
ինչ հեքիաթ ասես պատմեցին, իշխանական քարոզիչներն ինչ հիմարություն ասես բրթեցին, իսկ
տակը բան չկա:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական
հիմնարկում կրկին հանդիպման էի գնացել գեներալի հետ:

0 ռեակցիա իշխանական
մանր-մունր ժուլիկություններին և պարզ ճշմարտություններ գեներալին բանտ ուղարկողների
հասցեին:

Նույն վայրում նաև
առիթ ունեցա հանդիպելու 1.9 ամիս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին,
ում գործը ևս դասագրքային անարդարության մասին է:

Մեր հերոս նահատակներից`
Մխիթար Գալեյանի հոր` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց, որովհետև
նրան անազատության ուղարկող դատավորը հատուկ վտանգավոր անձ է համարում ընդդիմադիր պատգամավորներին
և նրա մոտ նույնիսկ մեր այցերն են սահմանափակված:

Թե բա` մենք ոչ մի բանից չենք վախենում. դե օրը 3 անգամ կրկնեք,
որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի», – գրել է Աբրահամյանը։