ABCMEDIA
Դրսում պետք է հստակ հասկանան, որ Արցախում հումանիտար աղետը միտումնավոր է ստեղծվել Ադրբեջանի կողմից․ Ռուբեն Վարդանյան

Դրսում պետք է հստակ հասկանան, որ Արցախում հումանիտար աղետը միտումնավոր է ստեղծվել Ադրբեջանի կողմից․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետք է ամեն ինչ անենք,
որ դրսում հստակ հասկանան, որ Արցախում հումանիտար աղետը միտումնավոր է ստեղծվել Ադրբեջանի
կողմից՝ արցախահայությանն իրենց ենթարկելու ու էթնիկ զտման քաղաքականությունն իրականացնելու
նպատակով: Պարզապես այդ ամենը «փաթեթավորվում է» եվրոպական բարեհունչ տերմիններով:

Հենց այդ մասին եմ
վերջերս խոսել հնդկական Newsx պարբերականի և Շվեյցարիայի հանրային RTS ռադիոյի հետ
հարցազրույցներում:

Հատկապես կարևոր եմ
համարում հնդկական լրատվամիջոցի՝ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Եվս մեկ անգամ
արձանագրեցի, որ Ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական բանակցող դառնալու և իրական
խաղաղության ուղղությամբ աշխատելու փոխարեն ընտրել է զորքերը և տեխնիկան Լեռնային Ղարաբաղի
և Հայաստանի սահմանների մոտ տեղակայելու տարբերակը:

 Ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միշտ էլ եղել են Ալիևի
քաղաքականության անբաժանելի մասը: Սակայն ուժը երբեք չի կարող լուծում ապահովել։ Եվս
մեկ ագրեսիայի ընտրությունը, որը հանգեցնելու է նոր մարդկային ողբերգությունների թե՛
հայ, թե՛ ադրբեջանական ժողովրդի համար, ծառայում է միայն մեկ նպատակի՝ ամրապնդել Ալիևի
բռնապետական ռեժիմը։ Ալիևից և նրա ընտանիքից բացի ոչ ոք չի շահում պատերազմից, ու ադրբեջանական
հասարակությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ պետք է կռվեն և մեռնեն Ալիևի բռնապետությունը
երկարացնելու համար»։