Փաշինյանը ստում է. Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ
Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․
«Փաստորեն, ըստ Նիկոլի, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ուրացման ու ստախոսության
վառ օրինակ։
Օձը տաքացնողին է կծում։
Այ կապիտուլյանտ, եթե
Տեր-Պետրոսյանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս,էլ ինչու՞ էր վետո դնում 1996-ի դեկտեմբերի
3-ի Լիսաբոնի գագաթաժողովում։
Հ.Գ.Լիսաբոնում հայաստանյան
կողմի մոտեցումներն էին.
1. ՀՀ որևէ կասկած
չունի ԼՂ անկախության կամ ՀՀ-ի վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ։
2. ՀՀ ճանաչում է ԼՂ
ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունն ու սեփական ուժերով
անվտանգությունն ապահովելու իրավունքը,
ԼՂ-ն իր կարգավիճակն
ու անվտանգության մակարդակը ձեռք է բերել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանը
դիմակայելով՝ ցուցաբերելով քաղաքական ինքնության հստակ գիտակցություն և իր ժողովրդի
ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու վճռականություն,
ՀՀ-ն գիտակցում է, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն
հաստատելու համար հարկավոր է գտնել հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի մի
այնպիսի բանաձև, որը նախապատվություն չի տա որևէ կողմի կենսական շահերին և հնարավոր
կդարձնի բանակցությունների վերսկսումն առանց նախապայմանների», – գրել է Շարմազանովը։