Ֆրանսիան
կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի միջանցքի բացմանը, հայտարարել է կազմակերպությունում Ֆրանսիայի դեսպանը։
Այս մասին գրված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության X-ի (նակինում՝ թվիթեր) էջում։
«Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Ֆրանսիան կոչ է անում ԵԱՀԿ-ին հասնել Լաչինի
միջանցքի անհապաղ բացմանը և ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները բավարարելու
համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը։