Արցախի
հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե Դյու Բուսը խմբի անունից
շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության
նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։
Դյու Բյուսն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ ներկա պայմաններում Սամվել Շահրամանյանի
ընտրությունը առաջին հերթին հույս է Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև բոլոր նրանց
համար, ովքեր առանձնահատուկ ուշադրություն են դարձնում պայմաններին, որոնք թույլ կտան
վերացնել ներկայիս շրջափակումը։ Արցախի հետ բարեկամության խմբի համակարգողը նշել է,
որ նոր նախագահի ընտրությունը հերթական ապացույցն է, որ Արցախի Հանրապետությունում
ժողովրդավարությունը մնում է հիմնարար արժեք։
«Խնդրում եմ, իմացեք, որ մենք հատկապես ուշադիր ենք զարգացող իրավիճակի հանդեպ, որն
ազդում է մեզ վրա, քանի որ հնարավորություն, պատիվ ու հաճույք ենք ունեցել՝ բացահայտելու
ձեր հոյակապ տարածաշրջանը և այնտեղ մեծահոգությամբ ու առատաձեռնությամբ հյուրընկալվել:
Այս համատեքստում, առավել քան երբևէ, մեր լիակատար աջակցությունը Ձեզ հետ է», – ասված
է շնորհավորական ուղերձում։