
Սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը
Ս․թ․ սեպտեմբերի
14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի
կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի
սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային
ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին
փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները:
Յուրաքանչյուր ընտանիքից
կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։
Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ
այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։ Այդ պարագայում ներկայացվում
են նաև վերջինիս փաստաթղթերը։
Կտրոնները կտրամադրվեն
հետևյալ կետերում՝ համապատասխան նշված ժամանակացույցի.
համար 6, 7, 9, 12 դպրոցներ, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե
(Ազատամարտիկների փ. 39) և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության վարչական
շենք (Ազատամարտիկների փ. 54)՝ ժամը՝ 09:30-18:30, համար 2, 5, 10 դպրոցներ՝ ժամը՝
12:00-18:30», -ասված է հաղորդագրության մեջ։