25 Մայ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Ֆրանսիայի դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Ֆրանսիայի դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք
և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի
Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան
Օլիվիե Դըկոտինյիին։ 

Նորին Սրբությունն անդրադարձ է  կատարել երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին
և ընդգծել, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի
նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։ Գարեգին Բ-ն  իր երախտագիտությունն է  հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի ու
Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերվող աջակցության
և զորակցության համար: 

Նորանշանակ դեսպանը, խոսելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մասին, նշել է, որ Ֆրանսիան շարունակելու
է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ջանքեր գործադրել
Արցախին հումանիտար օգնություն և անվտանգային երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։

Ռազմագերիներ