
Նա կաղ բադ է․ ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ Կանադայի վարչապետին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կարծում է, որ ոչ ոք լուրջ չի ընդունում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ամերիկյան ապրանքների ներմուծման վրա Օտտավայի կողմից սահմանված պատասխան մաքսատուրքերը։
«Նա կաղ բադ է, քայլող դիակ: Չեմ կարծում, որ նրան երբևէ լուրջ են վերաբերվել։ Ես ակնկալում եմ, որ Մարկ Քարնին (Կանադայի բանկի նախկին ղեկավար) հաջորդ շաբաթ կդառնա վարչապետ: Նա ավելի խելամիտ է: Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ Fox News-ի եթերում:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաև բարձրացրել է Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով 20%։
Այնուհետև Թրյուդոն ասել է, ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ, ուստի Օտտավան պատասխան մաքսատուրքեր է սահմանել Վաշինգտոնի նկատմամբ: