27 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան՝ Հռոմի ստատուտի վավերացման, Թուրքիայի ակտիվության, Արցախ հասած ռուսական բեռի մասին

Զախարովան՝ Հռոմի ստատուտի վավերացման, Թուրքիայի ակտիվության, Արցախ հասած ռուսական բեռի մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է հայ-ռուսական հարաբերությունների,
Հռոմի ստատուտի վավերացման հավանականության, ԼՂ հակամարտության մասին և այլ թեմաների
մասին:

Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է

«Մոտ օրերս ԱԳՆ է կանչվել ՀՀ դեսպանը՝ մի շարք ոչ բարեկամական քայլերի
առիթով։ Մենք մեր գնահատականը տվել ենք։ Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի
Երևանի կողմից։ Նրանք ներկայացրել են իրենց գնահատականները։ Մենք այդ քայլերը գնահատում
ենք ոչ բարեկամական։ Դա պարզապես քայլ չէ, որի շուրջ հայկական կողմը հասկանում էր,
որ մենք հարցեր կունենանք»։ 

Ստեփանակերտ հասցված ռուսական օգնությունը համաձայնեցվել էր ԼՂ
ներկայացուցիչների հետ

«Մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային
Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Բոլոր հարցերը համաձայնեցվել են կողմերի հետ, բեռը
առաքվել է՝ չնայած օբյեկտիվ դժվարություններին։ Սակայն մի շարք անբարեխիղճ լրատվականներ
փորձեցին արժեզրկել ռուսական ներդրումը։ Նման հայտարարությունները բարոյականությունից
դուրս են»։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման
հարցում Թուրքիայի ակտիվության մասին

Երբ խոսքը վերաբերում է խաղաղության կոչերին, մենք աջակցում ենք
Անկարայի գործողություններին։ Երբ նրանք հակասում են Մոսկվայի դիրքորոշմանը կամ ի վնաս
պայմանավորվածությունների կատարման, մենք մեր թուրք գործընկերների հետ բացահայտորեն
խոսում ենք այդ մասին:

Հայաստանի հայտարարությունները խանգարում են կարգավորման գործընթացին

Lրագրողի հարցին՝ ինչպես է վերաբերվում Հայաստանի իշխանությունների
հետ հարաբերություններին, և ինչ ազդեցություն դրանք ունեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների
վրա, Զախարովան ասել է. «Այդ գործընթացը միայն թուղթ, ստորագրություն չէ, կարևորն այն
է, որ դրա հիմքում մարդիկ են, որոնք տարիներով այդ իրավիճակի գերիներն են եղել։ Հենց
այդ պատճառով մեզ համար անընդունելի են պաշտոնական Երևանի քայլերն ու հայտարարությունները»։