22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսային Կորեան աջակցում է Պուտինի բոլոր որոշումներին. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեան աջակցում է Պուտինի բոլոր որոշումներին. Կիմ Չեն Ըն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ
Կիմ Չեն Ընը հանդիպել են Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում։

Ռուսաստանի նախագահը ասել է, որ շատ ուրախ
է կրկին հանդիպել ԿԺԴՀ ղեկավարին։

«Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, մանավանդ որ նման միջոցառումներ են եղել՝
հանրապետության հիմնադրման 75-ամյակը, Ազատագրական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը,
դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը»,- ասել է Պուտինը։

Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ իր բանակցությունները կօգնեն
երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել։

«Հյուսիսային Կորեան աջակցում է Պուտինի բոլոր որոշումներին»,-
ասել է նա: