
Հյուսիսային Կորեան դադարեցնում է զբոսաշրջիկների այցելությունները
Հյուսիսային Կորեան դադարեցրել է զբոսաշրջիկների մուտքը՝ վերջին 5 տարում առաջին անգամ արևմտյան երկրներից զբոսաշրջիկներ ընդունելուց շաբաթներ անց․ գրում է BBC-ն։
Հյուսիսային Կորեան մեկուսացել էր Covid-19 համաճարակի սկզբում՝ 2020 թվականին, և սկսել էր նվազեցնել սահմանափակումները 2023 թվականի կեսերին:
ՌԴ-ից այցելուների համար երկիր մոտքը բացվել էր 2024 թվականին, իսկ արևմտյան երկրներից զբոսաշրջիկներին թույլատրվել էր մուտք գործել երկրի արևելքում գտնվող Ռասոն քաղաք միայն անցյալ ամիս։ Որոշ տուրիստական ընկերություններ, սակայն, այժմ ասում են, որ ուղևորությունները դեպի Հյուսիսային Կորեա չեղյալ են հայտարարվել, և Փհենյանը չի նշում հանկարծակի դադարեցման պատճառները։