
Ֆրանսիան պատերազմի շարունակություն է փնտրում․ Պեսկով
Էմանուել Մակրոնի հայտարարությունները տպավորություն են ստեղծում, թե Ֆրանսիան պատերազմի շարունակություն է փնտրում․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով միջուկային զենքի մասին Ֆրանսիայի նախագահի խոսքերը։
Մակրոնն ազգին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Եվրոպայի երկրները ֆրանսիական միջուկային պաշտպանության տակ ընդունելու հնարավորության շուրջ քննարկումներ կսկսի դաշնակիցների հետ՝ հիմք ընդունելով Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի կոչը: Նա նաև հայտարարել է Եվրոպայի և Ֆրանսիայի համար սպառնալիքների աճի մասին, այդ թվում՝ իբր, Ռուսաստանի կողմից։
Պեսկովը Ֆրանսիայի նախագահի միջուկային հռետորաբանությունն անվանել է «ծայրահեղ վտանգավոր և առճակատման տանող»: