09 Մար
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Թրամփին Գազայում հրադադարի համաձայնագրից դուրս գալու՝ Իսրայելի փորձերը խրախուսելու համար  

ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Թրամփին Գազայում հրադադարի համաձայնագրից դուրս գալու՝ Իսրայելի փորձերը խրախուսելու համար  

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Դոնալդ Թրամփին՝ Գազայի հատվածում անկայուն հրադադարը իր վերջին միջամտությամբ խաթարելու մեջ. գրում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի սոցցանցերում հրապարակված գրառման մեջ Թրամփը Համասին զգուշացրել է, որ ազատ արձակեն «բոլոր պատանդներին հիմա, ոչ ուշ, և անմիջապես վերադարձրեք բոլոր նրանց դիակները, ում սպանել եք, այլապես ամեն ինչ կավարտվի ձեզ համար»: Այս առնչությամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Թրամփի սպառնալիքները նպաստում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ հրադադարի համաձայնագրից դուրս գալու փորձերին: «Այս սպառնալիքները բարդացնում են իրավիճակը… և խրախուսում են (Իսրայելին – խմբ․) խուսափել պարտականությունների կատարումից», – ասել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հազեմ Քասիմը:

Ռազմագերիներ