ABCMEDIA
Իմ ընտանիքն այստեղ չէ, բայց ես շարունակում եմ մնալ Արցախում ու բոլորի հետ կիսել Արցախի ժողովրդին բաժին հասած զրկանքները․ Ռուբեն Վարդանյան

Իմ ընտանիքն այստեղ չէ, բայց ես շարունակում եմ մնալ Արցախում ու բոլորի հետ կիսել Արցախի ժողովրդին բաժին հասած զրկանքները․ Ռուբեն Վարդանյան

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր սահմանած կարմիր գծերին․
այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝
պատասխանելով  օգտատերերի հարցերին։

«Կարմիր գծերի դեմ պետք է պայքարել, բայց պայքարը պետք է լինի տարբեր
միջոցներով․ Պետք է հաշվի առնել նաև Արցախում տիրող իրավիճակը։ Հենց դա էլ մեզ ստիպեց
չպայքարել դրա դեմ այնպես, ինչպես նախատեսվում էր»,- ասել է Ռուբեն Վարդանյանը անդրադառնալով
իր՝ ռուսական օգնության ժամանամանը չարձագանքելուն։

Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ նրա ընտանիքը վերադառնալու նպատակով
մեկնել էր ՌԴ , սակայն, բոլոր հնարավոր ճանապարհները փակվեցին  և նրանք չկարողացան վերադառնալ Արցախ։ «Իմ ընտանիքն
այստեղ չէ, բայց ես շարունակում եմ մնալ Արցախում ու բոլորի հետ կիսել այն զրկանքները,
որը բաժին է հասել Արցախի ժողովրդին»,- ասել է Վարդանյանը։