Հայտնի են Արցախի թեմի հոգևոր հայրերի ծառայության նոր վայրերը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ
Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու
տարբեր թեմերում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի թեմի մամուլի ծառայությունից։
«Հոգևոր հայրերի ներկայիս
ծառայության վայրերը նշված են ներքոհիշյալ ցանկում․
Տեր Վրթանես եպիսկոպոս
Աբրահամյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով
գրասենյակի տնօրեն
Տեր Սահակ վարդապետ
Շաքարյան — Սյունյաց թեմ, Տաթևի վանական համալիրի վանահայր
Տեր Մինաս քահանա Մովսիսյան
— Կոտայքի թեմ, գ. Սոլակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Տեր Հովհաննես քահանա
Հովհաննիսյան — ք. Երևան, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի
Տեր Անդրեաս քահանա
Թավադյան — Մասյացոտնի թեմ, ք. Վեդի, Սուրբ Աստվածածին եկեղեցի,
Վեդի համայնքի Ոսկետափ, Այգավան, Լուսառատ, Փոքր Վեդի և Տափերական բնակավայրեր
Տեր Մատթեոս քահանա
Դրավանց — Հարավային Ռուսաստանի թեմ, ք. Լաբինսկ
Տեր Ներսես քահանա
Ասրյան — Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմ, ք. Վլադիկավկազ, Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցի
Տեր Բենիամին քահանա
Ծատուրյան — Մասյացոտնի թեմ, գ. Կանաչուտ, Սուրբ Գևորգ եկեղեցի
Տեր Սերովբե քահանա
Պատվականյան — Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ք. Մագնիտագորսկ, Սուրբ Հովհաննես
Կարապետ եկեղեցի
Տեր Վարդան քահանա
Ներսիսյան — Կոտայքի թեմ, Մայակովսկի գյուղի Սուրբ Գևորգ և Արամուս գյուղի Սուրբ Հակոբ
եկեղեցիներ
Տեր Մխիթար քահանա
Հարոյան — Շիրակի թեմ, Երերույքի տաճար, գ. Ջրափի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, գ. Բագրավան,
Սուրբ Ավետիս մատուռ
Տեր Սեպուհ քահանա
Հակոբյան — Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմ, ք. Ուլիանովսկ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցի
Տեր Հուսիկ քահանա
Դոխոլյան — ք. Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի
Տեր Վաչագան քահանա
Գյուրջյան — ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», – նշված է հաղորդագրության մեջ։