Բաքուն չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից․ ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները
սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի
շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում,
հերթական ապատեղեկատվությունն է։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը
չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական
նախապատրաստություն։