Իրանը չի ընդունի այն փաստը, որ տարածաշրջանում զորավարժություն անեն այն երկրները, որոնց հետ Հայաստանի հարևան երկրների հարաբերությունը թշնամական է․ իրանագետ
Սա զգուշացում է Իրանի կողմից, որ իրենք պատրաստ
են ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու և վիճակը կայունացնելու համար,
բայց չեն ընդունի կասկածելի քայլեր տարածաշրջանում։ Այս մասին ABC
Media-ի հետ զրույցում, անդրադառնալով
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, ասել է իրանագետ
Հարութ Առաքելյանը։
«Իրանը չի ընդունի այն փաստը, որ տարածաշրջանում
զորավարժություն անեն այն երկրները, որոնց հետ Հայաստանի հարևան երկրների հարաբերությունը
թշնամական է: Ակնհայտ է, որ խոսքը ԱՄՆ-ի մասին
է»,- ասել է իրանագետը:
Հարութ Առաքելյանի խոսքով, այսպիսի
հայտարարությունը սպասելի էր: Հիմա Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Բաքվում
է, և սպասվում է նաև Ադրբեջանի հետ բանակցություն տարածաշրջանում տիրող վիճակի վերաբերյալ:
Բացի այդ, Սյունիքում իրանական ԱԹՍ-ները փորձում են երկինքը վերահսկել: Իրանագետի կարծիքով,
սա էլ իր հերթին զգուշացում է Ադրբեջանի համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ
Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել
է, որ Հայաստանի իշխանությունների կողմից «3+3» ձևաչափից դուրս շփվելը, օտարերկրացիների
հետ համագործակցելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ուղևորությունները
միայն բարդացնում են իրավիճակը։