ABCMEDIA
Իրանը չի ընդունի այն փաստը, որ տարածաշրջանում զորավարժություն անեն այն երկրները, որոնց հետ Հայաստանի հարևան երկրների հարաբերությունը թշնամական է․ իրանագետ

Իրանը չի ընդունի այն փաստը, որ տարածաշրջանում զորավարժություն անեն այն երկրները, որոնց հետ Հայաստանի հարևան երկրների հարաբերությունը թշնամական է․ իրանագետ

Սա զգուշացում է Իրանի կողմից, որ իրենք պատրաստ
են ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու և վիճակը կայունացնելու համար,
բայց չեն ընդունի կասկածելի քայլեր տարածաշրջանում։ Այս մասին 
ABC
Media-ի հետ զրույցում, անդրադառնալով
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, ասել է իրանագետ
Հարութ Առաքելյանը։

«Իրանը չի ընդունի այն փաստը, որ տարածաշրջանում
զորավարժություն անեն այն երկրները, որոնց հետ Հայաստանի հարևան երկրների հարաբերությունը
թշնամական է:  Ակնհայտ է, որ խոսքը ԱՄՆ-ի մասին
է»,- ասել է իրանագետը:

Հարութ Առաքելյանի խոսքով, այսպիսի
հայտարարությունը սպասելի էր: Հիմա Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Բաքվում
է, և սպասվում է նաև Ադրբեջանի հետ բանակցություն տարածաշրջանում տիրող վիճակի վերաբերյալ:
Բացի այդ, Սյունիքում իրանական ԱԹՍ-ները փորձում են երկինքը վերահսկել: Իրանագետի կարծիքով,
սա էլ իր հերթին զգուշացում է Ադրբեջանի համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ
Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ  հայտարարել
է, որ Հայաստանի իշխանությունների կողմից «3+3» ձևաչափից դուրս շփվելը, օտարերկրացիների
հետ համագործակցելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ուղևորությունները
միայն բարդացնում են իրավիճակը։