
ԱՄՆ-ում Հելոուինի ժամանակ երեխաներին հալյուցինոգեն սունկ-կոնֆետներ են բաժանել
ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում Հելոուինի տոնակատարության ընթացքում 1 տարեկանից մինչև 6 տարեկան 15 երեխա հոգեմետ նյութ պարունակող քաղցրավենիք է ստացել։ Այս մասին հայտնում է Newsweek պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 31-ին տներից մեկում երեխաներին կոնֆետների փաթեթներ են փոխանցել։ Ծնողները նկատել են ապրանքի անսովոր փաթեթավորումն ու ենթադրել, որ քաղցրավենիքը կարող է արգելված նյութեր պարունակել։
Կատարված փորձաքննությունն ու լաբորատոր անալիզը հաստատել են, որ կոնֆետների բաղադրության մեջ առկա է եղել պսիլոցիբին տեսակի հոգեմետ նյութ:


