06 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սունկ հավաքելիս 51-ամյա տղամարդը կայծակնահարվել է և տեղում մահացել

Սունկ հավաքելիս 51-ամյա տղամարդը կայծակնահարվել է և տեղում մահացել

Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ գրում է shamshyan․com-ը։

«Ժամը 15։00-ին Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակի» մոտ սունկ հավաքելու ժամանակ մոտ 50 տարեկան տղամարդը կայծակահարվել է և մահացել։

Օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Պարեկներն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Արտաշավան-Ամբերդ ճանապարհի աջակողմյան հատվածում՝ Փարպի համայնքին պատկանող սարում, սունկ հավաքելու ժամանակ Երևանի բնակիչ 51-ամյա Գաբրիել Ա-ն կայծակահարվել և տեղում մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ