Իրանի նախագահ
Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից
«3+3» ձևաչափից դուրս շփվելը, օտարերկրացիների հետ համագործակցելը, նրանց հետ զորավարժություններ
անցկացնելը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։
Այս մասին X-ի (նախկինում թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ
Ջամշիդին՝ մանրամասներ ներկայացնելով հեռախոսազրույցից։
Միաժամանակ Իրանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում
ցանկացած փոփոխություն Թեհրանի համար կարմիր գիծ է։