ABCMEDIA
Կասկածելի ուղևորություններն ու օտարերկրացիների հետ զորավարժությունները բարդացնում են իրավիճակը. Ռաիսին` Փաշինյանին

Կասկածելի ուղևորություններն ու օտարերկրացիների հետ զորավարժությունները բարդացնում են իրավիճակը. Ռաիսին` Փաշինյանին

Իրանի նախագահ
Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ  հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից
«3+3» ձևաչափից դուրս շփվելը, օտարերկրացիների հետ համագործակցելը, նրանց հետ զորավարժություններ
անցկացնելը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։

Այս մասին X-ի (նախկինում թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ
Ջամշիդին՝ մանրամասներ ներկայացնելով հեռախոսազրույցից։

Միաժամանակ Իրանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում և տարածաշրջանի սահմաններում
ցանկացած փոփոխություն Թեհրանի համար կարմիր գիծ է։