31 Մար
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարտուն Գրիգորյանը կշարունակի քարոզարշավը․ փաստաբան

Մարտուն Գրիգորյանը կշարունակի քարոզարշավը․ փաստաբան

Ավարտեցինք Գյումրիում առավոտից սկսված քննչական գործողությունները. խուզարկություն, ձերբակալություններ, բազմաթիվ հարցաքննություններ: Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռևս տեղեկություններ չկան․ հայտնում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը․

«Հիշեցնեմ, որ կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից մի, երիտասարդ տղա:

Մարտուն Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը, ավագանու անդամի թեկնածու է:

Այս պայմաններում Մարտուն Գրիգորյանը կշարունակի քարոզարշավը եւ այսօր, ժամը 22:00-ին կմասնակցի Հանրայինի եթերում թեկնածուների բանավեճին: Բայց իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել է ճնշել…»,- գրել է իրավապաշտպանը։

Ռազմագերիներ