21 Ապր
2025
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկը X սոցցանցի բոլոր բաժնետոմսերը վաճառել է իր xAI ստարտափին

Իլոն Մասկը X սոցցանցի բոլոր բաժնետոմսերը վաճառել է իր xAI ստարտափին

Ամերիկացի հայտնի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցը վաճառել է իր xAI ստարտափին։

«xAI-ը ձեռք է բերել X-ը բաժնետոմսերի գնման գործարքի միջոցով: xAI ստարտափն արժե 80 միլիարդ դոլար, իսկ X սոցցանցը՝ 33 միլիարդ դոլար (եթե 45 միլիարդ դոլարից հանենք 12 միլիարդ պարտքը)», – գրել է Մասկը X սոցցանցում։ Նա ընդգծել է, որ երկու ընկերությունների ապագան փոխկապակցված են։

«Այսօր մենք պաշտոնական քայլ ենք կատարում տվյալների, մոդելների, տաղանդի համադրման ուղղությամբ։ Այս համադրությունը կբացահայտի հսկայական ներուժ ՝ համատեղելով xAI-ի AI-ի առաջադեմ հնարավորություններն ու փորձը X-ի հսկայական ծածկույթի հետ: Դա մեզ թույլ կտա ստեղծել հարթակ, որը ոչ միայն արտացոլում է աշխարհը, այլև ակտիվորեն արագացնում է մարդկության առաջընթացը», – նշել է գործարարը։

xAI ընկերությունը զբաղվում է Grok արհեստական ինտելեկտի մշակմամբ, որը ներկայացվել է 2023-ի նոյեմբերին։

Ռազմագերիներ