ABCMEDIA
Կրթություն առանց դասագրքերի

Կրթություն առանց դասագրքերի

Հանրակրթական
դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանի աշակերտներն ուսումնական տարին սկսեցին առանց
դասագրքերի։ Նախ տեղեկություն տարածվեց, որ դասագրքերը չեն լինի մինչև նոյեմբեր։

Աշակերտների ծնողները պնդում են՝ դպրոցներից ասել են, որ պետք է գրքերը պատճենել, քանի
որ այս տարի դժվար թե դրանք հասնեն դպրոցներ, իսկ Կրթության և գիտության նախարարությունից
ABC Media-ին տեղեկացնում են՝ նման խնդիր չկա, գրքերն ավելի շուտ կլինեն։ Թեև նախարարությունից
վստահեցրել են, որ հարցը շուտ է կարգավորվելու, սակայն ծնողներն անհանգիստ են։ Մանրամասները՝
տեսանյութում։