22 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարին Լե Պենը՝ խաղից դուրս. Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդին դատում են

Մարին Լե Պենը՝ խաղից դուրս. Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդին դատում են

Ֆրանսիայում մթնոլորտ շիկացած է: 2027 թվականի նախագահական մրցապայքարին ամենայն հավանականությամբ չի մասնակցի հարցումներով առաջատար, ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթեցին աջերը:
Ինչ է կատարվում սիրո քաղաքում:

Փարիզի դատարանը ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու համար: Եթե ավելի մանրամասն, ապա հետաքննության վարկածով՝ 2004-2016թթ․ նրանք մոտ 3 միլիոն եվրո են դուրս գրել Եվրախորհրդարանի հիմնադրամներից՝ կեղծ օգնականներ վարձելու միջոցով, իսկ գումարն օգտագործել են երկրում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:

Բայց սա դեռ ամենը չէ: Լը Պենից բացի մեղադրանք է առաջադրվել նաև 8 կուսակից պատգամավորների։
Եվս 12 պատգամավոր մեղավոր է ճանաչվել «տեղեկատվությունը թաքցնելու» համար։ Դատարանի տվյալներով՝ ԵԽ-ին հասցված վնասի չափը 2,9 մլն եվրո է։

Ընդհանուր առմամբ, գործով անցնում է «Ազգային միավորման» 24 անդամ, այդ թվում՝ Լը Պենը։ Նրանք բոլորը հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները։ Այս մեղադրանքի համար առավելագույն պատիժը մինչև տասը տարվա ազատազրկումն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ