18 Հոտ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն նաև ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում

Ռուսաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն նաև ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել
նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում
ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը․ հաղորդում է
«ՌԻԱ Նովոստի»-ն։

ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային
ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների,
ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի
ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։

«Մենք պետք է անմիջապես Ռուսաստանի նախագահին և Դաշնության խորհրդին
տեղեկացնենք ընդունված որոշման մասին», – հայտարարել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։