07 Ապր
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար

Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է մեծամասշտաբ ստորագրահավաք՝ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվստահություն հայտնելու և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով․ գրում է Cumhuriyet պարբերականը։

Կուսակցությունը իր 21-րդ արտահերթ համագումարն է անցկացնում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մշակութային կենտրոնում։

«Երկուշաբթի օրվանից սկսում ենք ստորագրահավաք մեր երկրի փողոցներում, որպեսզի Էրդողանին ցույց տանք անվստահության վերաբերյալ ամենահավակնոտ դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք հունիսին արտահերթ ընտրությունների։ Եթե ​​մինչև հունիս չհասցնեք, պատրաստ եղեք մինչև նոյեմբերի առաջին կեսը, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,- ասել է Օզելը`  դիմելով Էրդողանին։

Ռազմագերիներ