15 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2024-ին աշխարհում գրանցվել է մահապատիժների ամենաբարձր ցուցանիշը վերջին տասնամյակում. Amnesty International

2024-ին աշխարհում գրանցվել է մահապատիժների ամենաբարձր ցուցանիշը վերջին տասնամյակում. Amnesty International

Աշխարհում 2024 թվականին գրանցվել է արձանագրված մահապատիժների ամենաբարձր ցուցանիշը վերջին տասնամյակում․ ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Անցյալ տարի մահապատժի է ենթարկվել 1,518 մարդ՝ 2015-ի 1,634-ի համեմատ։ Մահապատիժների մեծ մասը (91%) իրականացվել է Իրանում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում։ Մահապատժի ենթարկվածների ընդհանուր թվից 40%-ը դատապարտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար։

Կազմակերպության զեկույցում ասվում է, որ թվերը չեն ներառում «հազարավոր մարդկանց», որոնք մահապատժի են ենթարկվել Չինաստանում, Հյուսիսային Կորեայում և Վիետնամում: Amnesty-ին չի հաջողվել նաև հավաստի տվյալներ ստանալ Պաղեստինում և Սիրիայում մահապատիժների վերաբերյալ՝ այնտեղ շարունակվող հակամարտությունների պատճառով:

Նախորդ տարում Իրանում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 1,380 մարդ: Նշվում է, որ Իրաքում մահապատիժների թիվն աճել է գրեթե չորս անգամ, իսկ Սաուդյան Արաբիայում՝ երկու անգամ։ Իրանում մահապատժի են ենթարկել 119-ով ավելի մարդ, քան նախորդ տարի։ Այնուամենայնիվ, կազմակերպությունն ընդգծում է, որ 2024 թվականին մահապատիժներ են իրականացվել ընդամենը 15 երկրում, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է երկրորդ տարին անընդմեջ։

Ռազմագերիներ