Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին
ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով
Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի
պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝
համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության
մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Վիկտոր Բիյագովին հետ կանչել Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի
պաշտոնից»,- ասված է հրամանագրում։