
Պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը մի շարք երկրերում, այդ թվում՝ Հայաստանում
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Մոլդովայում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում,Լիբիայում, Մավչիտանիայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում 215 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 139 դրամաշնորհային ծրագիր է կրճատվել:
«Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 անօգուտ դրամաշնորհ»,- նշել են պետքարտուղարությունից։