
Բրիտանիան փորձարկել է նոր ռադիոալիքային զենք
Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր ռադիոալիքային զենքի հաջող փորձարկման մասին՝ անօդաչու թռչող սարքերի շղթան չեզոքացնելու համար։ Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
Ինչպես նշվել է, նոր զենք կարող է օգնել պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից բխող սպառնալիքներից, քանի որ պատերազմների բնույթը փոխվում է:
Փաստաթղթի համաձայն՝ այս զենքի համակարգի ցուցադրական մոդելը ռադիոհաճախականությամբ ուղղորդված էներգիայի զենքի տեսակ է (RF DEW) և ապացուցել է մի քանի թիրախներ միաժամանակ չեզոքացնելու ունակությունը «գրեթե ակնթարթային ազդեցությամբ»:
Նախագծի հետազոտության համար ներդրվել է ավելի քան 40 մլն ֆունտ ստեռլինգ։ Զենքը մշակվել է արդյունաբերական կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է ֆրանսիական Thales պաշտպանական ընկերության բրիտանական թևը։