ՌԴ-ն համաձայն չէ Փաշինյանի դիտարկումների հետ, տարածաշրջանից դուրս գալ չի պատրաստվում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը
գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին թեզերի հետ հնարավոր
չէ համաձայնել:
Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով,
որ ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որում,
մասնավորապես, անդրադարձել էր տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու հավանականությանը:
«Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի
կարող որևէ տեղ հեռանալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում
ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության
քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։