
Զինհաշմանդամի զեղչով տոմս՝ Սեյրան Օհանյանին, էժան մակարոն՝ պատգամավորներին
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն: եթե մեկ բնորոշմամբ նկարագրելու լինենք Խորհրդարանի ապրիլ 17-ի անցուդարձը:
Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսեց Տավուշում իր իսկ խոսքով միակողմանի զիջումներից և փաշինյանի այն թեզից, թե 2024–ը ամենախաղաղ տարին էր։ Հետո հավելեց՝ եթե Սյունիքն էլ տան, 2025–ը ավելի խաղաղ կլինի, հակառակ դեպքում Սահմանային գյուղերում վերջին մեկ ամսվա կրակոցները իշխանության վիճակագրությունը մի փոքր խառնում են: Սա դուր չեկավ դահլիճում նստած իշխանականներին ու սկսվեց վեճի առաջին ռաունդը: հերթը երկրորդինն էր:
Ամբիոնին մոտեցավ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մեջբերեց փաշինյանի բնութագրումն իր նկատմամբ, թե ինքն այնպիսի վարչապետ է, ինչպես Հայաստանի միջին վիճակագրական վարորդը: Օհանյանը հորդորեց, որպես միջին վիճակագրական վարորդ առաջ նայել, հակառակ դեպքում ճանապրհատրանսպորային դեմք կպատահի: Հետո դիմեց ՔՊ խմբակցության ղեկավարին, ասաց՝ եթե թանկարժեք մեքենաների միջև համեմատություն են անում, մերսեդեսի վարորդը կարող է փակ աչքերով էլ առաջ նայել: